Այրվում է շինարարական աղբ․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել հրդեհը


Օգոստոսի 2-ին՝ ժամը 22։10-ին, Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գետափնյա-Ղուկասավան բնակավայրերի միջակայքում գտնվող աղբավայրում։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:


 


Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։


 


Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 3-ին՝ ժամը 06։26-ին։ Մոտ 5000 քմ տարածքում այրվում է շինարարական աղբ։

Դիտումների քանակ2

Leave a comment