Ձեր սկզբունքայնությունն ի նպաստ է լինելու ՀՀ պետականության ամրապնդմանը. նախագահը՝ վարչապետին


Նախագահի նստավայրում Վահագն Խաչատուրյանը հյուրընկալել է Նիկոլ Փաշինյանին:


Հանդիսավոր արարողության շրջանակում նախագահը ստորագրել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակելու մասին հրամանագիրը՝ հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը։


Հանդիպման ընթացքում հանրապետության նախագահն ընդգծել է, որ վարչապետ Փաշինյանի սկզբունքայնությունը նպաստելու է ՀՀ պետականության ամրապնդմանը:


Պետության ղեկավարի խոսքով՝ այս ամենում առանցքային դերը Հայաստանի Հանրապետության ժողովրդինն է:


Հեղինակ՝ Էմմա Վարդանյան

Դիտումների քանակ3

Leave a comment