Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վարուժան Ասլանյանն (71 կգ) այսօր չի պայքարի բրոնզե մեդալի համար Բաքվում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում։
Հրաժեշտի գոտեմարտում հայ ըմբիշը 4-6 հաշվով պարտվել է բելառուս Վիտալի Գարդեյին։ Հետևաբար, Հայաստանն այսօր եզրափակիչ բլոկում մենամարտ չի ունենա։
Նշենք՝ եզրափակչում կմրցի Ռուսաստանից ժամանած հայ ըմբիշ Սերգեյ Կարմրյանը (60 կգ)։