https://arm.sputniknews.ru/20260802/bvoghvoqi-aliqic-hetvo-marriott-y-chegharkel-e-depi-shushi-ev-stepanakert-turery-105352912.html
Բողոքի ալիքից հետո «Marriott»-ը չեղարկել է դեպի Շուշի և Ստեփանակերտ տուրերը
Բողոքի ալիքից հետո «Marriott»-ը չեղարկել է դեպի Շուշի և Ստեփանակերտ տուրերը
Sputnik Արմենիա
Նոր երթուղու գովազդում որևէ խոսք չկար Արցախի հայկական անցյալի, Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտման, ոչնչացվող հայկական ժառանգության մասին։ 02.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-02T17:31+0400
2026-08-02T17:31+0400
2026-08-02T17:31+0400
արցախ
հայ դատի գրասենյակ
շուշի
ստեփանակերտ
https://cdn.am.sputniknews.ru/img/322/83/3228301_0:0:1600:901_1920x0_80_0_0_9067eaae86b9968ca08ada6d201dff1b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Համաշխարհային «Marriott Bonvoy» ցանցը բողոքի ալիքից հետո չեղարկել է դեպի Շուշի և Ստեփանակերտ տուրերը։Ցանցը օրերս 14-ժամ տևողությամբ զբոսաշրջային փաթեթ էր գովազդում դեպի Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի և Ստեփանակերտ։Հայ դատի հանձնախմբի և գործընկեր կառույցների կազմակերպած համաշխարհային ճնշման արդյունքում ընկերությունը չեղարկել է առաջարկը՝ գովազդը հեռացնելով նաև պաշտոնական կայքից։Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA), զբոսաշրջային փաթեթի նկարագրության մեջ ոչ մի խոսք չկար Արցախի հայկական պատմության, բռնազավթման, իրականացված էթնիկ զտման և հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին։ Ավելին, գովազդային առաջարկում Ստեփանակերտն ու Շուշին նշված էին ադրբեջանական անուններով։ Զբոսաշրջային նոր երթուղու մասին հուլիսի 27-ին հայտնել էր Հայկական հետազոտությունների և վերլուծությունների կենտրոնը (CARA), որը բողոքի մեծ ալիք էր բարձրացրել։ Շուրջ 5 օր շարունակված ճնշման արդյունքում «Marriott Bonvoy» ցանցը ստիպված է եղել չեղարկել տուրը։Ավելի վաղ գործակալությունը, քննադատելով համաշխարհային ցանցի զբոսաշրջային առաջարկը, գրել էր, որ միջազգային ընկերությունները պարտավոր են գիտակցել իրենց պատասխանատվությունը։ Բիզնեսը չպետք է դառնա բռնի տեղահանության և միջազգային իրավունքի խախտումների հետևանքների օրինականացման ուղղակի կամ անուղղակի գործիք։
շուշի
ստեփանակերտ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/322/83/3228301_148:0:1568:1065_1920x0_80_0_0_5c220e6608d115baa66de77fce0b1b30.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, հայ դատի գրասենյակ, շուշի, ստեփանակերտ
արցախ, հայ դատի գրասենյակ, շուշի, ստեփանակերտ
Բաժանորդագրվել
Նոր երթուղու գովազդում որևէ խոսք չկար Արցախի հայկական անցյալի, Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտման, ոչնչացվող հայկական ժառանգության մասին։
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Համաշխարհային «Marriott Bonvoy» ցանցը բողոքի ալիքից հետո չեղարկել է դեպի Շուշի և Ստեփանակերտ տուրերը։
Ցանցը օրերս 14-ժամ տևողությամբ զբոսաշրջային փաթեթ էր գովազդում դեպի Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի և Ստեփանակերտ։
Հայ դատի հանձնախմբի և գործընկեր կառույցների կազմակերպած համաշխարհային ճնշման արդյունքում ընկերությունը չեղարկել է առաջարկը՝ գովազդը հեռացնելով նաև պաշտոնական կայքից։
Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA), զբոսաշրջային փաթեթի նկարագրության մեջ ոչ մի խոսք չկար Արցախի հայկական պատմության, բռնազավթման, իրականացված էթնիկ զտման և հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին։ Ավելին, գովազդային առաջարկում Ստեփանակերտն ու Շուշին նշված էին ադրբեջանական անուններով։ Զբոսաշրջային նոր երթուղու մասին հուլիսի 27-ին հայտնել էր Հայկական հետազոտությունների և վերլուծությունների կենտրոնը (CARA), որը բողոքի մեծ ալիք էր բարձրացրել։ Շուրջ 5 օր շարունակված ճնշման արդյունքում «Marriott Bonvoy» ցանցը ստիպված է եղել չեղարկել տուրը։
«Այս հաղթանակը հիշեցնում է մեկ կարևոր ճշմարտություն` երբ պայքարը հետևողական է և միասնական, նույնիսկ աշխարհի խոշորագույն կորպորացիաները ստիպված են հաշվի նստել ճշմարտության և արդարության հետ։ Արցախը զբոսաշրջային «ատրակցիոն» չէ։ Այն բռնազավթված հայրենիք է, որի ժողովուրդը սպասում է արդարության և վերադարձի»,- նշված է Արցախի զբոսաշրջության և տուրիզմի զարգացման գործակալության տարածած հայտարարության մեջ։
Ավելի վաղ
գործակալությունը, քննադատելով համաշխարհային ցանցի զբոսաշրջային առաջարկը, գրել էր, որ միջազգային ընկերությունները պարտավոր են գիտակցել իրենց պատասխանատվությունը։ Բիզնեսը չպետք է դառնա բռնի տեղահանության և միջազգային իրավունքի խախտումների հետևանքների օրինականացման ուղղակի կամ անուղղակի գործիք։