Ռուսաստանը պատրաստ է Երևանի հետ քննարկել TRIPP նախագծում Մոսկվայի հնարավոր մասնակցությունը․ Գալուզին

Ռուսաստանը պատրաստ է Երևանի հետ քննարկել TRIPP նախագծում Մոսկվայի հնարավոր մասնակցության պարամետրերը․ Известия-ի հետ զրույցում նշել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Թրամփի ճանապարհ» նախագծի վերաբերյալ մենք պահպանել ենք մեր դիրքորոշումը։ Հայ-ամերիկյան նախաձեռնության մանրամասները դեռ պետք է ուսումնասիրվեն։ Մենք պատրաստ ենք խորհրդակցել մեր գործընկերների հետ Երևանում՝ քննարկելու ինչպես պարամետրերն, այնպես էլ Ռուսաստանի հնարավոր մասնակցությունն այս կամ այն ձևով», – հայտարարել է դիվանագետը։

Գալուզինը հիշեցրել է, որ Հայաստանի երկաթուղային ցանցը մինչև 2038 թվականը կառավարվում է «Ռուսական երկաթուղիների» դուստր ընկերության կողմից, երկիրն օգտագործում է ռուսական երկաթուղային գիծը, իսկ Իրանի հետ սահմանին տեղակայված են ռուս սահմանապահներ։

«Մենք պետք է հաշվի առնենք նաև Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին։ Այս պայմաններում՝ պարզ է, որ մեր գործընկերները չեն կարող առանց Ռուսաստանի», – ընդգծել է փոխնախարարը։

Գալուզինը նաև նշել է, որ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման գործում արդեն իսկ զգալի առաջընթաց է գրանցվել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ ձևաչափով՝ փոխվարչապետի մակարդակով։

 

 

Leave a comment