«Մանդատը վերցրել ենք, որ հայ մնանք, Բաքվում ու ՀՀ-ում գտնվող քաղբանտարկյալների համար փորձենք լուծում գտնել»․ Հայկ Ֆարմանյան

«Մանդատը պետք է դիտարկել որպես քաղաքական գործիք, ոչ թե բարեկեցության միջոց, ինչպես շատերը կարծում են։ Մենք վերցրել ենք մանդատները, որ հայ մնանք, պայքարենք հանուն մեր ազգային արժեքների, մեր ինքնությունը և մեր Հայ առաքելական սուրբ եկեղեցու համար։ Մենք վերցրել ենք մանդատները, որ Բաքվի ու ՀՀ բանտերում ապօրինաբար գտնվող մեր բանտարկյալների վերաբերյալ լուծումներ գտնեք, որ ստի ու կեղծիքի դեմ պայքարենք»,- ԱԺ 9-րդ գումարման նստաշրջանի առաջին նիստի ժամանակ վստահեցրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանը։

Ըստ նրա՝ մարդիկ տրվել են իշխող ուժի ագրեսիվ ու կեղծ քարոզին․ «Որպես բանական մարդ՝ երբեք չէի պատկերացնի, որ մեր հայրենիքում կլինի գեթ մեկ մարդ, որը կհավատա, որ ընդդիմության հաղթանակի պարագայում իրենք գալու են Դոմբաս կռվելու։ Մարդիկ գտնվել են մոլորության մեջ, շատերը կայացրել են սխալ որոշում՝ չունենալով այլընտրանքային տեղեկատվության աղբյուր՝ տրվելով ագրեսիվ ու կեղծ քարոզի»։

ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարն՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment