Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՔՊ կուսակցական Ջուլիետա Ազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ուշադիր լսեք ընդդիմադիր պատգամավորների այսօրվա բոցաշունչ ելույթները։ Ոչ թե այն պատճառով, որ ասելիքը նոր է կամ խոսույթը՝ փոխված, այլ որովհետև սա, ամենայն հավանականությամբ, վերջին անգամն է, երբ նրանցից շատերին մինչև օրինակ՝ աշուն կամ մի տարի անց կտեսնեք Ազգային ժողովի ամբիոնի մոտ։
Վաղվանից կրկին կանցնեն իրենց ավանդական ռեժիմին՝ կկորեն, կլռեն ու կսպասեն, մինչև աշնանը հերթական «փրկության» շարժման գաղափար հորինեն։
Մինչ այդ՝ քաղաքական դաշտում կլինեն այնպես, ինչպես «Ёжик в тумане»-ը՝ երևում են, բայց իրականում չկան»։