Քաղաքականություն
02.08.2026 | 11:47
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր՝ օգոստոսի 2-ին, հրամանագիր է ստորագրել, որով ընդունել է կառավարության հրաժարականը։ Այսուհետ գործադիրի անդամները դառնում են պաշտոնակատարներ՝ մինչև նոր կառավարության ձևավորումը։
Հիշեցնենք՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 158-րդ հոդվածի համաձայն՝ կառավարությունը Ազգային ժողովի առաջին նստաշրջանի օրը Հանրապետության նախագահին է ներկայացնում իր հրաժարականը։
«Իսկ հաջորդիվ Սահմանադրության 149-րդ հոդվածն ասում է, որ Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին։ Այսօր խորհրդարանական մեծամասնությունը Հանրապետության նախագահին կներկայացնի վարչապետի թեկնածուին, և համապատասխանաբար տեղի կունենա նշանակում՝ համաձայն Սահմանադրության 148-րդ հոդվածի»,-ավելի վաղ իր ուղերձում նշել է Նիկոլ Փաշինյանը։