Անջատել Գեղամ Մանուկյանի հեռախոսը. Կնյազ Հասանովը շփոթվեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Քաղաքականություն

02.08.2026 | 10:53

Ազգային ժողովի նորընտիր խորհրդարանի նիստը մեկնարկել է լարված մթնոլորտում։ Նիստը նախագահող, տարիքով ավագ պատգամավոր Կնյազ Հասանովի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի միջև վեճ է բռնկվել «վարման կարգի» վերաբերյալ:

Գեղամ Մանուկյանը բարձրացրել է կալանքի տակ գտնվող Արթուր Սարգսյանի հարցը: Մանուկյանը նշել է, որ նախորդ Ազգային ժողովում ևս որոշ պատգամավորներ բանտում էին, և այսօր իրավիճակը կրկնվում է:

«Մեր գործընկեր Արթուր Սարգսյանը էլի կալանքի տակ է, քաղաքական հետապնդման տակ է»,- հայտարարել է Մանուկյանը՝ հավելելով, որ դատական համակարգը, ենթարկվելով քաղաքական իշխանությանը, խախտում է Սահմանադրությունն ու Սահմանադրական դատարանի որոշումը՝ թույլ չտալով պատգամավորին մասնակցել նիստին: Ըստ Մանուկյանի՝ սա հերթական անգամ ոչ լեգիտիմացնում է խորհրդարանի աշխատանքը:

Հասանովը հակադարձել է, թե Արթուր Սարգսյանի պատժի կամ կալանքի հարցը պետք է որոշի բացառապես դատարանը, և խորհրդարանում այդ հարցը լուծելու իրավասություն չկա:

«Այստեղ որոշվելու ոչ մի հարց չկա»,- շեշտել է նախագահողը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment