Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Բահրեյնի ղեկավարի հայտարարություններին

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը պատասխանել է Բահրեյնի ղեկավարի վերջին հայտարարություններին՝ նշելով, որ «Մուհամմադ մարգարեի (խաղաղություն նրան) պատգամի» մասին խոսողը նախ պետք է նույն չափանիշներով գնահատի սեփական կառավարության վարքագիծը։

Նա հարց է բարձրացրել, թե արդյոք մահմեդական երկրի դեմ ռազմական ագրեսիա իրականացրած ուժերի հետ համագործակցությունը համահունչ է Ղուրանի այն դրույթներին, որոնք արգելում են դաշինք կնքել բռնակալների հետ կամ աջակցել ագրեսորներին։

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը նաև կասկածի տակ է դրել, թե արդյոք մահմեդականների թշնամիների ընդունելն ու հարևան մահմեդական երկրի դեմ նրանց ռազմական գործողություններին աջակցելը համապատասխանում են բարիդրացիության և իսլամական եղբայրության սկզբունքներին։

Միաժամանակ նա ընդգծել է, որ Իրանի քաղաքականությունը մշտապես հիմնված է եղել հարևան երկրների նկատմամբ հարգանքի վրա՝ հավելելով, որ դա վերաբերում է նաև Բահրեյնին, որը, նրա ձևակերպմամբ, «Իրանի տարածքից առանձնացած նոր պետություն» է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment