Մեկնարկել է «Նոա»-«Սյոն» հանդիպման տոմսերի վաճառքը

Մեկնարկել է «Նոա»-«Սյոն» հանդիպման տոմսերի վաճառքը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մեկնարկել է ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի «Նոա» – «Սյոն» հանդիպման տոմսերի առցանց վաճառքը: Հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 6-ին Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում:

««Սյոնի» հետ տնային խաղի տոմսերն արդեն հասանելի են: Տոմսերը հասանելի են՝ tickets.noah.am », – նշվում է «Նոայի» հաղորդագրությունում:

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում «Նոան» կմրցի Շվեյցարիայի «Սյոնի» հետ:

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում Հայաստանի փոխչեմպիոնը հաղթել էր մոլդովական «Զիմբրուին» (1:1, 2:1): Շվեյցարական ակումբը 5:1 հաշվով պայքարից դուրս է թողել Բելառուսի ԲԱՏԷ-ին (1:1, 4:0):

Leave a comment