Սա ի՞նչ ա, «осетрина», թե՞ «стерлядь». Փաշինյանն այցելել է Ջրառատի ձկնաբուծարան

https://arm.sputniknews.ru/20260801/sa-inch-a-osetrina-te-sterlyad-pashinjann-ajcelel-e-jrarati-dzknabutsaran-105301995.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Սա ի՞նչ ա, «осетрина», թե՞ «стерлядь». Փաշինյանն այցելել է Ջրառատի ձկնաբուծարան

Sputnik Արմենիա

Սա ի՞նչ ա, «осетрина», թե՞ «стерлядь». Փաշինյանն այցելել է Ջրառատի ձկնաբուծարան

2026-08-01T17:23+0400

true

PT3M42S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/01/105302325_320:0:1280:720_1920x0_80_0_0_c5c0debad3f2d0a8c89f8b75ec2f2e3e.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ձուկ, նիկոլ փաշինյան, ձկնաբուծարան, видео

ձուկ, նիկոլ փաշինյան, ձկնաբուծարան, видео

Բաժանորդագրվել

Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ձկնարտադրության ոլորտում արտադրանքի որակի հետ կապված խնդիրներ կան։ Նա նշել էր, որ ինքը վաղուց աճեցված ձուկ չի օգտագործում, քանի որ իր համար ակնհայտ է` խնդիր կա։

Արմավիրի մարզի Ջրառատ բնակավայրում թառափազգի ձկնատեսակի բուծմամբ և սև խավիարի արտադրությամբ զբաղվող «Սասունցի Դավիթ» ընկերությունը արտահանման հետ կապված խնդիրներ չունի, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա այցից տեսանյութ է տեղադրել իր ֆեյսբուքյան էջում։

Նշենք, որ հուլիսի 24-ին կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ձկնարտադրության ոլորտում արտադրանքի որակի հետ կապված խնդիրներ կան։ Նա նշել էր, որ ինքը վաղուց աճեցված ձուկ չի օգտագործում, քանի որ իր համար ակնհայտ է` խնդիր կա։

«Ես 17 և 15 տարվա ձկներ ունեմ, մոտ 35-40 կգ են կշռում։ Կարմրախայտ էլ կա, շատ լավ վիճակում է»,– ասաց «Սասունցի Դավիթ» ՍՊԸ–ի հիմնադիր և տնօրեն Արտուր Հակոբյանը։ Նա վստահեցրեց` այս պահին արտահանման խնդիր չունի, քանի որ արդեն ավելի քան 12 տարի էարտահանում և տալիս է «Petrossian brand»–ին (սև խավիարի և դելիկատեսների ֆրանսիական լյուքս դասի մատակարար– խմբ.)։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ Փաշինյանին հայտնեց, որ ԵՄ–ի կանոնակարգերին համապատասխան բոլոր կարգավորումները 2 շաբաթ առաջ ընդունել են։

«Այժմ 4 ընկերություն կա, որոնք դիմել են ու, եթե դրանք անցնեն փորձաքննությունը, դրանից հետո էլ կոդեր կտրվեն, ու դեպի ԵՄ ճանապարհը կբացվի։ Շուտով պետք է ավարտին հասցվեն նաև բիզնեսի հետ կապված թղթաբանությունը, դա մինչև 15-20 օր կտևի»,– ասաց Պապոյանը։

Ավելի վաղ՝ կառավարության հուլիսի 16-ի նիստում նա հայտնել էր, որ ՀՀ-ը պաշտոնապես թույլտվություն է ստացել Եվրոպական հանձնաժողովից հայկական արտադրության ձուկ-ձկնամթերք արտահանելու վերաբերյալ, ու ԵՄ երկրներ ձուկ–ձկնամթերք արտահանելու հետաքրքրություն է ցուցաբերել հայկական 5 ընկերություն։ ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանն էլ մեկ օր անց հայտարարեց, որ ձկնամթերքի արտադրության ոլորտի ընկերությունների 97 տոկոսը պատրաստ են իրենց ապրանքը արտահանել ԵՄ շուկա, բայց դեռ 1 հայտ կա։

Հիշեցնենք` մայիսի 15-ին «Ռոսսելխոզնադզորը» հայտարարեց, որ մտադիր է տեսչական ստուգումներ անցկացնել հայկական մի շարք ձեռնարկություններում, որոնց արտադրանքի մատակարարումները Ռուսաստան նախկինում կասեցվել էին։ Պատճառը կեղծված (ենթադրաբար՝ եվրոպական ծագում ունեցող) ձկնամթերքի ներկրման կասկածն էր։

Leave a comment