Հայաստանը կարևորում է Շվեյցարիայի հետ բարեկամական հարաբերությունները. Վահագն Խաչատուրյան


Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Գի Պարմելենին Ազգային տոնի կապակցությամբ։


«Հայաստանը կարևորում է Շվեյցարիայի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված բարեկամական հարաբերությունները։


Բարձր եմ գնահատում Շվեյցարիայի շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին և կայուն զարգացման ծրագրերին:


Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կամրապնդենք արդյունավետ փոխգործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում»,- մասնավորապես ասվում է ուղերձում:

Դիտումների քանակ8

Leave a comment