https://arm.sputniknews.ru/20260801/turqiajum-hajtararel-en-vor-260-antarajin-hrdehneric-aktiv-en-mnum-miajn-2-y-105300688.html
Թուրքիայում հայտարարել են, որ 260 անտառային հրդեհներից ակտիվ են մնում միայն 2-ը
Թուրքիայում հայտարարել են, որ 260 անտառային հրդեհներից ակտիվ են մնում միայն 2-ը
Sputnik Արմենիա
Թուրք նախարարն ընդգծել է մարդկային գործոնի նշանակալի դերը։ 01.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-01T16:13+0400
2026-08-01T16:13+0400
2026-08-01T16:13+0400
թուրքիա
հրդեհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/1e/28493475_0:167:1600:1067_1920x0_80_0_0_5b392f9ca1d178208c12abdbd12fac46.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Հրշեջներին հաջողվել է մեկուսացնել Թուրքիայում 260 անտառային հրդեհներից 258-ը։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է երկրի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլըն։Նա ընդգծել է մարդկային գործոնի նշանակալի դերը, մասնավորապես, Բալըքեսիրի Գեմեչ շրջանում հրդեհն առաջացել է զոդման սարքի կայծից, թեև իշխանությունները հորդորում էին նման տեխնիկա չօգտագործել։Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի Այդըն նահանգի Չինե շրջանի անտառային հրդեհի էպիկենտրոնում ջերմաստիճանը հասել է 441°C-ի։Թուրքիան հուլիսի վերջին տասնօրյակում պայքարում է խոշոր անտառային հրդեհների դեմ միանգամից մի քանի նահանգներում։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/1e/28493475_177:0:1600:1067_1920x0_80_0_0_c0c3e1f813c84dc3daa70c19d40e5d3d.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, հրդեհ
Բաժանորդագրվել
Թուրք նախարարն ընդգծել է մարդկային գործոնի նշանակալի դերը։
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Հրշեջներին հաջողվել է մեկուսացնել Թուրքիայում 260 անտառային հրդեհներից 258-ը։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է երկրի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլըն։
«260 անտառային հրդեհներից 258-ը մեկուսացված են։ Զգալի չափով մեկուսացված են (բայց ակտիվ են մնում- խմբ.) Այդըն նահանգի Չինե շրջանի և Բալըքեսիր նահանգի Սուսուրլուքի հրդեհները»,-հայտարարել է թուրք պաշտոնյան։
Նա ընդգծել է մարդկային գործոնի նշանակալի դերը, մասնավորապես, Բալըքեսիրի Գեմեչ շրջանում հրդեհն առաջացել է զոդման սարքի կայծից, թեև իշխանությունները հորդորում էին նման տեխնիկա չօգտագործել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի Այդըն նահանգի Չինե շրջանի անտառային հրդեհի էպիկենտրոնում ջերմաստիճանը հասել է 441°C-ի։
Թուրքիան հուլիսի վերջին տասնօրյակում պայքարում է խոշոր անտառային հրդեհների դեմ միանգամից մի քանի նահանգներում։