ԱՄՆ Ջորջիա նահանգի Գեյնսվիլ քաղաքում միաշարժիչ Hawker Beechcraft BE-36 ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել մայրուղու վրա՝ վնասելով մի քանի մեքենաներ։ Fox5-ի հաղորդմամբ՝ Գեյնսվիլից օդ բարձրանալուց հետո ինքնաթիռի շարժիչը խափանվել է։
Օդաչուի խոսքով՝ փորձել է վերադառնալ, սակայն գիտակցելով, որ չի կարող հասնել օդանավակայան, որոշում է կայացրել վայրէջք կատարել ճանապարհին:
Միջադեպի հետևանքով երկու մարդ թեթև վնասվածքներ են ստացել և հոսպիտալացվել: Իրավապահ մարմինները շարունակում են հետաքննությունը և գնահատում պատճառված վնասը: