Պայմանագիրս է լրանում, հետո պարզ կլինի. Գագիկ Ղազինյանը` ԵՊՀ–ում իր աշխատանքի մասին

https://arm.sputniknews.ru/20260801/pajmanagirs-e-lranum-hetvo-parz-klini-gagik-ghazinjany-ephum-ir-ashkhatanqi-masin-105299798.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/01/105299077_249:0:1000:563_1920x0_80_0_0_5e8ab5c09232381667097bd8f4a33fe4.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

գագիկ ղազինյան, երևանի պետական համալսարան (եպհ), դասախոս, դավիթ ղազինյան, արթուր ղազինյան

գագիկ ղազինյան, երևանի պետական համալսարան (եպհ), դասախոս, դավիթ ղազինյան, արթուր ղազինյան

Բաժանորդագրվել

Գագիկ Ղազինյանը հայտնում է, որ մտադիր է շարունակել իր դասախոսական աշխատանքը։

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախկին դեկան, ՀՀ արդարադատության խորհրդի նախկին անդամ Գագիկ Ղազինյանի աշխատանքային պայմանագիրը սեպտեմբերի 1-ին լրանում է։ Այս մասին ասաց ինքը՝ Ղազինյանը, Sputnik Արմենիայի հետ զրույցում։

«Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ Գագիկ Ղազինյանը սեպտեմբերի 1-ից կազատվի ԵՊՀ–ում դասսախոսի աշխատանքից։

«Իմ պայմանագիրն է լրանում սեպտեմբերի 1-ին։ Այդ ժամանակ խնդիրը կլուծվի։ Մինչև սեպտեմբերի 1-ը ժամկետ կա` դրանից հետո պարզ կլինի և՛ իմ քայլերը, և՛ իրենց»,– ասաց Ղազինյանը։

Հարցին` ցանկանում է արդյոք շարունակել իր դասախոսական աշխատանքը, նշեց` բնականաբար։

Իրավաբան Արթուր Ղամբարյանն արձագանքելով լուրին՝ սոցցանցերում գրել է, որ ցածր և էժան քայլ է զուտ քաղաքական շարժառիթներով ԵՊՀ–ում իրավաբանություն սովորող նոր սերնդին Ղազինյանի կերպարի հետ շփվելու և նրանից սովորելու հնարավորությունից զրկելը։
Հիշեցնենք, որ 2024 թվականի հոկտեմբերին Գագիկ Ղազինյանին հրավիրել էին դատախազության ապօրինի գույքի բռնագանձման վարչություն։ Այնտեղ Ղազինյանին պատկանող գույքի առնչությամբ ուսումնասիրություն է իրականացվել։ Այդ վարույթի շրջանակներում դատախազություն էին հրավիրվել նաև նրա որդին` Դավիթ Ղազինյանը և կինը` Կարինե Շահբազյանը։

Հավելենք, որ Գագիկ Ղազինյանը Արթուր և Դավիթ Ղազինյանների հայրն է։

Դավիթ Ղազինյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ է, ԱԺ 9-րդ գումարման պատգամավոր։ Մեղադրվում է ընտրակաշառք տալու նախապատրաստության համար, հունիսի 18-ին էլ կալանավորվել էր։ Հուլիսի 24-ին նրան ազատ էին արձակել` չկիրառելով խափանման որևէ միջոց, այդ թվում` պաշտպանների առաջարկած գրավը։
Արթուր Ղազինյանն էլ «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիրն է, 2019-2022 թթ. եղել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր։ 2022 թվականի հուլիսի 4-ին հրաժարվել է պատգամավորական մանդատից։

Leave a comment