Այսօր վթարային ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Այսօր վթարային ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։
Ինչպես տեղեկացում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը, վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ փետրվարի 10-ին ժամը 09:30-18:00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակի 1 փ., Հաղթանակի 1 Նրբ., Հաղթանակի 1 փ. 2 Նրբ., Հաղթանակի 1 փ. 4 Նրբ., Հաղթանակի Դեղոյան ,Հաղթանակ ,Վարդանյան փողոցի ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,-նշվում է հաղորդագրության մեջ։