Բեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքել

Գերմանիան և Միացյալ Թագավորությունը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքել։

Գերմանիան խորհուրդ է տվել ունենալ սննդի և ջրի 10-օրյա պաշար, իսկ Մեծ Բրիտանիան՝ 3-օրյա պաշար։

Բեռլինը կոչ է արել պատրաստել արտակարգ իրավիճակների հավաքածու, որը կներառի դեղորայք, առաջին օգնության պարագաներ և ռադիոընդունիչ։ Կարևոր փաստաթղթերը, օրինակ՝ անձնագրերը և կրթական վկայականները, պետք է պահել առանձին թղթապանակում։

Լոնդոնը սկսել է «Պատրաստ եղեք» («Be Ready») արշավը, որի նպատակն է երկիրը նախապատրաստել կլիմայական ճգնաժամի հետևանքներին, տեխնոլոգիական կախվածությանը և թշնամական պետությունների կողմից եկող սպառնալիքներին։ Կառավարության նոր ուղեցույցը, որը նախատեսված է օգնելու տնային տնտեսություններին հաղթահարել եղանակային երևույթների, կիբերսպառնալիքների և այլ խոշոր արտակարգ իրավիճակների հետևանքները, խորհուրդ է տալիս յուրաքանչյուր բրիտանացու ունենալ մինչև ինը լիտր շշալցված ջուր և երեք օրվա համար բավարար քանակությամբ սննդամթերք։

 

Leave a comment