https://arm.sputniknews.ru/20260801/ukrainaji-hatuk-tsarajutjunneri-het-kapvats-rd-erku-qaghaqaci-e-dzerbakalvel-rd-aats-105296091.html
Ուկրաինայի հատուկ ծառայությունների հետ կապված ՌԴ երկու քաղաքացի է ձերբակալվել. ՌԴ ԱԱԾ
Ուկրաինայի հատուկ ծառայությունների հետ կապված ՌԴ երկու քաղաքացի է ձերբակալվել. ՌԴ ԱԱԾ
Sputnik Արմենիա
Քրեական գործեր են հարուցվել օտարերկրյա պետության հետ համագործակցության և պետական դավաճանության հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով։ 01.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-01T11:57+0400
2026-08-01T11:57+0400
2026-08-01T11:57+0400
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ)
ուկրաինա
ռուսաստան
պետական դավաճանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/1d/78865786_0:0:1490:838_1920x0_80_0_0_76314631cc320c88b6c871dfe4ea5da8.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Ռյազանի և Վոլոգդայի մարզերում ձերբակալվել են ՌԴ երկու քաղաքացիներ, որոնք կապված են Ուկրաինայի հատուկ ծառայությունների հետ։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԱԾ-ն։Հաղորդվում է, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում հայտնաբերվել է Ռյազանի մարզի 1978 թ.-ին ծնված բնակիչը, որը Telegram և WhatsApp (պատկանում է Meta-ին*, որը Ռուսաստանում արգելված է որպես ծայրահեղական- խմբ.) մեսենջերների միջոցով «սեփական նախաձեռնությամբ կապ է հաստատել Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության ներկայացուցիչների հետ՝ Ուկրաինայի զինված ուժերի կողմն անցնելու և ՌԴ ԶՈւ-ի դեմ մարտական գործողություններին մասնակցելու հարցում աջակցություն ստանալու նպատակով»։«Երկրորդ կասկածյալը՝ ծնված 2001 թ.-ին, հայտնաբերվել է Վոլոգդայի մարզի Վելիկոուստյուգսկի շրջանում։ Պարզվել է, որ նա Telegram մեսենջերի միջոցով հավաքագրվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակցի կողմից և աջակցություն է ցուցաբերել ուկրաինացի հավաքագրողներին՝ տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտներում դիվերսիաներ և ահաբեկչություններ իրականացնելու համար անձանց փնտրելու հարցում»,-ասված է հաղորդագրության մեջ։Ռյազանի և Վոլոգդայի մարզերի ԱԱԾ վարչությունների քննչական ստորաբաժանումների կողմից ձերբակալվածների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել համապատասխանաբար օտարերկրյա պետության հետ գաղտնի հիմունքներով համագործակցելու և պետական դավաճանության հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/1d/78865786_366:0:1483:838_1920x0_80_0_0_306fb36bfd232f3df796adf0f2bd7d39.jpg.webp
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , ուկրաինա, ռուսաստան, պետական դավաճանություն
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , ուկրաինա, ռուսաստան, պետական դավաճանություն
Քրեական գործեր են հարուցվել օտարերկրյա պետության հետ համագործակցության և պետական դավաճանության հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով։
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Ռյազանի և Վոլոգդայի մարզերում ձերբակալվել են ՌԴ երկու քաղաքացիներ, որոնք կապված են Ուկրաինայի հատուկ ծառայությունների հետ։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԱԾ-ն։
«Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը Ռյազանի և Վոլոգդայի մարզերում կանխել է Ռուսաստանի երկու քաղաքացիների ապօրինի գործունեությունը, որոնք կասկածվում են պետական դավաճանության մեջ՝ ի շահ ուկրաինական հատուկ ծառայությունների»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում հայտնաբերվել է Ռյազանի մարզի 1978 թ.-ին ծնված բնակիչը, որը Telegram և WhatsApp (պատկանում է Meta-ին*, որը Ռուսաստանում արգելված է որպես ծայրահեղական- խմբ.) մեսենջերների միջոցով «սեփական նախաձեռնությամբ կապ է հաստատել Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության ներկայացուցիչների հետ՝ Ուկրաինայի զինված ուժերի կողմն անցնելու և ՌԴ ԶՈւ-ի դեմ մարտական գործողություններին մասնակցելու հարցում աջակցություն ստանալու նպատակով»։
«Երկրորդ կասկածյալը՝ ծնված 2001 թ.-ին, հայտնաբերվել է Վոլոգդայի մարզի Վելիկոուստյուգսկի շրջանում։ Պարզվել է, որ նա Telegram մեսենջերի միջոցով հավաքագրվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակցի կողմից և աջակցություն է ցուցաբերել ուկրաինացի հավաքագրողներին՝ տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտներում դիվերսիաներ և ահաբեկչություններ իրականացնելու համար անձանց փնտրելու հարցում»,-ասված է հաղորդագրության մեջ։
Ռյազանի և Վոլոգդայի մարզերի ԱԱԾ վարչությունների քննչական ստորաբաժանումների կողմից ձերբակալվածների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել համապատասխանաբար օտարերկրյա պետության հետ գաղտնի հիմունքներով համագործակցելու և պետական դավաճանության հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։