Էրդողանի դեմ մահափորձի մասնակից է ձերբակալվել

2016 թվականի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի ժամանակ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ մահափորձի մասնակից է ձերբակալվել Թուրքիայի Մուղլա նահանգում, հայտնել է երկրի Ներքին գործերի նախարարությունը։

Ըստ նախարարության՝ ձերբակալվածը FETÖ-ի անդամ է և տասը տարի եղել է Ինտերպոլի կարմիր ծանուցագրի տակ։

Leave a comment