ԱՄՆ-ը վերանայում է Քուվեյթում իր ռազմական ներկայությունը․ WSJ

ԱՄՆ-ը վերանայում է Քուվեյթում իր ռազմական ներկայության ծավալը, քանի որ Իրանի հետ պատերազմի ընթացքում այդ երկրում տեղակայված ամերիկյան օբյեկտները բազմիցս ենթարկվել են հարվածների։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։

Պարբերականի տվյալներով՝ Պենտագոնը դեռևս Իրանի հետ պատերազմի մեկնարկից առաջ քննարկում էր Քուվեյթում ամերիկյան ռազմական զորակազմի կրճատման հնարավորությունը։

Իրանի կողմից ամերիկյան ռազմաբազաների վրա իրականացված հարձակումներից հետո Պենտագոնը լրացուցիչ կրճատել է իր ներկայությունը էմիրությունում՝ ամերիկացի զինծառայողների համար ռիսկերը նվազեցնելու նպատակով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment