Երևանի Պապ թագավոր փողոցում ստորգետնյա մալուխ է վթարվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի Պապ թագավոր փողոցի վրա այսօր փոքրիկ պայթյուն է տեղի ունեցել։ Sputnik Արմենիայի թղթակցի տեսախցիկում էր հայտնվել պայթյունի պահն ու խուճապահար փախչող մարդիկ։

ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հրապարակել է պայթյունի տեսանյութն ու անդրադարձել պատճառին։

«Տեսանյութում՝ ժամեր առաջ Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկում ստորգետնյա մալուխի հերթական վթարն է»,–գրել է նա։

Պետրոսյանի խոսքով` եղանակային շոգ պայմանների հետևանքով էլեկտրաէներգիայի սպառման բեռն ավելանում է այս սեզոնին, ինչն անխուսափելիորեն հանգեցնում է բաշխման ցանցում օդային գծերի և մալուխների վթարների։

ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչը հայտնել է նաև, որ իրենց հերթապահ ստորաբաժանումներն այս պահին տեղում իրականացնում են վթարավերականգնողական աշխատանքներ։

Leave a comment