Իտալիայի կառավարությունը որոշել է ժամանակավորապես կասեցնել Շենգենյան համաձայնագրով Իսպանիայի հետ ծովային և օդային կապերի համար նախատեսված ազատ տեղաշարժի ռեժիմը և վերականգնել սահմանային վերահսկողությունը։ Այս մասին հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին։
«Իտալիան ժամանակավոր սահմանային հսկողություն է մտցնում Իսպանիայի հետ սահմանին՝ Սեուտայում ճգնաժամի պատճառով»,-նշել է նա։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մոտ 60,000 անօրինական միգրանտ մեկ օրում ներթափանցել է Իսպանիայի Սեուտա քաղաք Մարոկկոյից։
Այս ֆոնին՝ Չեխիան և Ֆինլանդիան կոչ էին արել կասեցնել Իսպանիայի անդամակցությունը Շենգենյան գոտուն։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ հայտարարել էր, որ զորքեր, ինքնաթիռներ և անօդաչու թռչող սարքեր է տեղակայում Իսպանիայի հետ սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի պատճառով;