Երևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենա և տարել 34 պարկ փողի կապոց

Բաժանորդագրվել

Կայքի տեղեկություններով` կողոպտիչին հաջողվել է տանել խոշոր չափի գումար։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Երևանի Հարավարևմտյան թաղամասում՝ Անդրանիկի փողոցում, կողոպտել են «Իդրամ» ՍՊԸ–ի ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոց։ Այս մասին գրում է shamshyan.com–ը։

Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 28-ին՝ ժամը 01.30–ի սահմաններում։ Դեպքի վայր ժամանած ոստիկաններին ինկասատոր մեքենայի վարորդ, Երևանի բնակիչ, 51-ամյա Լաերտ Գ–ն հայտնել է, որ անծանոթ անձը`գլխին սաղավարտ, բացել է «Skoda» մակնիշի ավտոմեքենայի դուռը և սրահից հափշտակել է 34 հատ դրամական կապոցներով լցված պայուսակը։

Նշված անձը դիմել է փախուստի, իսկ Լաերտ Գ․–ն հետապնդել է նրան, սակայն չի կարողացել բռնել։ Փախուստի ժամանակ գողություն կատարող անձի մոտից թափվել է 12 հատ դրամական կապոց։

Դեպքի փաստով Երևանի քրեական վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։ Կայքի տեղեկություններով` կողոպտիչին հաջողվել է տանել խոշոր չափի գումար։

Leave a comment