Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի տրանսպորտ» ընկերությունում այսօր խուզարկություն է կատարվել։
Քննչական կոմիտեից News.am-ին հայտնել են, որ ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանի դեմ քրեական հետապնդում է հարուցվել։
«Քրեական վարույթի շրջանակում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով Ա.Դ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը»,- նշել են Քննչական կոմիտեից։