Ինչպես է Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկում ստորգետնյա մալուխը բռնկվում. Ռոմանոս Պետրոսյանը տեսանյութ է հրապարակել


Եղանակային շոգ պայմանների հետևանքով էլեկտրաէներգիայի սպառման բեռն ավելանում է այս սեզոնին, ինչն անխուսափելիորեն հանգեցնում է բաշխման ցանցում օդային գծերի և մալուխների վթարների։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը և կից տեսանյութ հրապարակել։


 


«Տեսանյութում՝ քիչ առաջ Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկում ստորգետնյա մալուխի հերթական վթարն է։ Մեր հերթապահ ստորաբաժանումներն այս պահին տեղում իրականացնում են վթարավերականգնողական աշխատանքներ»,- գրել է նա։


 


Դիտումների քանակ143

Leave a comment