Պաշտոնական Երևանն Իրանի հայ համայնքի հետ անմիջական կապ չունի, տեղեկություններ են ստացվում միայն Իրանից Հայաստան ժամանողների միջոցով։ Այս մասին լրագրողներին հայտնել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
«Ինտերնետ կապն անջատված է, անգամ դեսպանատան հետ կապ չունենք»,- ասաց Սինանյանը։
Անդրադառնալով Իրանում տեղի ունեցող ցույցերի ժամանակ զոհված հայերի թվին, Սինանյանը նշեց, որ երկու զոհի անուն է պաշտոնապես հաստատվել, չնայած 6-ից 12 զոհի մասին է խոսվում։