Արցախի հանրային հեռուստատեսության «Հայացքն Արցախին» հաղորդման հյուրը դերասան Արման Նավասարդյանն է։ Ծնվել է Տավուշի մարզի Բերդ քաղաքում։ Նրա կյանքում առանձնահատուկ տեղ ունի Արցախը։ Ժամկետային զինվորական ծառայությունն անցնելով Արցախում՝ կարեւորում է այդ երկու տարիները՝ համարելով իր կյանքի լավագույն շրջանը։ Խրամատում լինելն իր համար մեծագույն պատիվ էր։
Շատ էր ուզում Թալիշում տուն ունենալ։ Թալիշը միանգամից գերել էր նրան՝ իր բնությամբ ու ամեն քայլափոխի իրար ջերմորեն բարևող մարդկանցով։ Անկեղծ զրույց՝ հիշողությունների, հայրենիքի, ծառայության ու կյանքի կարևոր դասերի մասին։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)