Կարասինը Փաշինյանի՝ ԵԱՏՄ-ի «վերջի սկզբի» մասին հայտարարությունը չափազանց հուզական է համարում

ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի՝ եթե հայկական արտադրանքի արտահանման սահմանափակումների հարցը Ռուսաստանի հետ արագ չկարգավորվի, դա կարող է դառնալ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) «վերջի սկիզբը»։

«Գազետա.ռու»-ին տված հարցազրույցում ռուս սենատորը նշել է, որ Փաշինյանը, ցավոք, երբեմն չափազանց հուզական և կտրուկ հայտարարություններ է անում, որոնց համար հետագայում, հավանաբար, ինքն էլ զղջում է։

«Կյանքը միայն հայտարարություններից չէ բաղկացած, ուստի մենք պետք է դրան հանգիստ վերաբերվենք»,– ասել է Կարասինը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment