Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին

Բաժանորդագրվել

Կայքի տեղեկություններով` երեխան Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Կոտայքի մարզի Նոր Հաճնի կամրջի տակ՝ գետի ափին, այսօր հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի։ Այս մասին գրում է shamshyan.com-ը։

Դեպքի մասին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Կոտայքի մարզային վարչությունում ահազանգ է ստացվել ժամը 17։50–ի սահմաններում։

Կայքի տեղեկություններով` նա Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, մահացածի ինքնությունը պարզվում է։

Leave a comment