Ջերմային հարվածը շոգից առաջացող ամենածանր և կյանքին վտանգ սպառնացող վիճակն է։ Այն զարգանում է, երբ օրգանիզմը չի կարողանում սառեցնել իրեն, և մարմնի ջերմաստիճանը կտրուկ բարձրանում է։
Առավել վտանգված են տարեցները, հղիները, փոքր երեխաները, դրսում աշխատողները, քրոնիկ հիվանդություններ ունեցողները և ալկոհոլ օգտագործողները։
Ախտանշաններն են`
-
ուժեղ գլխացավ, -
գլխապտույտ, -
շփոթվածություն կամ գիտակցության կորուստ, -
տաք, կարմրած և չոր մաշկ, -
բարձր ջերմություն, -
արագ սրտխփոց, -
ծանր դեպքերում՝ ցնցումներ։
ՀՀ առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ ջերմային հարվածի դեպքում անհրաժեշտ է տուժածին անհապաղ տեղափոխել զով կամ ստվերոտ վայր, հանել ավելորդ հագուստը, մարմինը սառեցնել սառը ջրով կամ սառցե փաթեթներով և հնարավորինս արագ կանչել շտապ բժշկական օգնություն։
Ինչ անել ջերմային հարվածը կանխելու համար`
-
օրվա ընթացքում խմել բավարար քանակությամբ ջուր, -
կրել թեթև և բաց գույնի հագուստ, -
խուսափել արևի տակ երկար մնալուց, -
ֆիզիկական ծանրաբեռնվածությունը պլանավորել օրվա զով ժամերին, -
երբեք երեխաներին չթողնել փակ մեքենայում շոգ եղանակին։
Քրոնիկ հիվանդություն ունեցողներին անհրաժեշտ է անպայման խորհրդակցել իրենց բուժող բժիշկի հետ:
Դիտումների քանակ5