Թբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկները

Թբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկները

Երեկ՝ հուլիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։55-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում, թիվ 25 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչ 46-ամյա Կարեն Ա․-ի վարած «Nissan» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Տիգրան Ու․-ի վարած «Ford» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Սարգսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Հովհաննիսյանի և վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Սեյրան Ալեքսանյանը և կրտսեր պարեկ Օնիկ Առաքելյանը։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Leave a comment