Մարոկկոյից մեկ օրում մոտ 60 հազար մարդ է ներթափանցել իսպանական Սեուտա։ Այս մասին հայտարարել է Սեուտայի քաղաքապետ Խուան Խեսուս Վիվասը։
«Այս դրվագը հաշվի առնելով՝ մեր քաղաք մտածների թիվը կազմում է մոտ 60 հազար մարդ՝ այսինքն Սեուտայի բնակչության 70 տոկոսը», – ասել է նա լրագրողներին։
Վիվասը նաև հայտնել է, որ Մարոկկոյից Սեուտա ներթափանցելու փորձի ժամանակ զոհված միգրանտների թիվը հասել է 34-ի:
Նշենք, որ Աֆրիկայի հյուսիսում սկսված մասշտաբային միգրացիոն ճգնաժամն ընդգրկում է երկու իսպանական էքսկլավ՝ Սեուտան և Մելիլյան: Այնտեղ են Մարոկկոյից ներթափանցել են հազարավոր մարդիկ՝ գործնականում չհանդիպելով անվտանգության ուժերի դիմադրությանը։ Ապօրինի միգրանտները շարունակում են մուտք գործել Եվրամիության տարածք ինչպես ցամաքով, այնպես էլ ծովով։
Մեկնաբանելով իրավիճակը՝ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հայտարարել է, որ Սեուտայից ստացված տեսանյութերը վկայում են Եվրոպայի անվտանգության ուղիղ սպառնալիքների մասին: Նրա խոսքով՝ Հռոմը պատրաստ է դիմել ծայրահեղ միջոցների՝ ընդհուպ մինչև Իսպանիայի հետ Շենգենյան համաձայնագրի գործողության կասեցման և սահմանի ամբողջական փակման, եթե Մադրիդը չկարողանա վերահսկողություն ապահովել իր սահմանների նկատմամբ:
Փորձագետներն այս ներհոսքը կապում են Իսպանիայի ձախ կառավարության քաղաքականության հետ։ Ավելի վաղ Մադրիդը ապօրինի միգրանտների համար համաներման լայնածավալ ծրագիր էր սկսել, որին ընդգրկվելու համար հայտ էր ներկայացրել 1,3 մլն մարդ:
Sputnik Արմենիա