Քաղաքականություն
31.07.2026 | 17:59
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ հուլիսի 31-ին Ուկրաինայի Ազգային գվարդիայի՝ «Խարտիայի» երկրորդ կորպուսի հրամանատար Իգոր Օբոլենսկու դեմ մահափորձն է կանխվել։
«Ես խոսել եմ Խարտիայի հրամանատար Իգոր Օբոլենսկիի հետ։ Այսօր Իգորի դեմ մահափորձ է եղել։ Հարձակվողը և նրա հանցակիցը ձերբակալվել են։ Ձեռնարկվում են անհրաժեշտ իրավական գործընթացներ»,- նշել է Զելենսկին սոցցանցերում։
Ուկրաինայի նախագահն այս հարցի վերաբերյալ զեկույց է լսել Անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնակատար Ալեքսանդր Պոկլադից։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի և ուկրաինացի հրամանատարի դեմ այս հարձակման փորձն անպայման պատասխան կստանա։
Հուլիսի կեսերին Զելենսկին Օբոլենսկիին շնորհել էր «Ուկրաինայի հերոս» կոչում՝ Խարկովի մարզը պաշտպանելու համար։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի