Անօրինական ներգաղթյալները ներխուժել են Իսպանիայի աֆրիկյան Սեուտա էքսկլավ՝ Տարախալի սահմանային անցակետով: Մեկ օրում ծովային և ցամաքային ճանապարհներով այնտեղ են ժամանել տասնյակ հազարավոր մարդիկ: Փրկարարները ջրից դուրս են բերել առնվազն 19 մարմին։ Իսպանիայի ազգային անվտանգության դեպարտամենտը, հղում անելով ՆԳՆ-ին՝ հայտնել էր, որ ըստ հաշվարկների՝ 24 ժամում ավելի քան 49000 մարդ ապօրինի հատել է սահմանը։ Ավելի ուշ հայտարարությունը հեռացվել է կայքից՝ առանց որևէ պարզաբանման։
Սեուտան և Մելիլյան՝ Մարոկկոյից հյուսիս գտնվող իսպանական ինքնավար քաղաքներ են և Աֆրիկայի հետ Եվրամիության միակ ցամաքային սահմանը։ Մոտ 85000-ական բնակիչ ունեցող երկու քաղաքում էլ պարբերաբար գրանցվում են Եվրոպա հասնել ցանկացող միգրանտների սահմանահատման փորձերի աճ, սակայն հինգշաբթի տեղի ունեցած ներհոսքի մասշտաբներն աննախադեպ են։
Մանրամասները՝ Դավիթ Մուրադանի ռեպորտաժում:
Դիտումների քանակ5