Երկար գնալու համար պետք է շարժվել ավելի դանդաղ

Եթե բարձունքում դուք մենակ եք, ապա ուր են այն մարդիկ, որոնց դուք պետք է կառավարեք, ձեր հետևից տանեք։ Եթե դուք մենակ եք բարձունքում, ապա դուք ոչ թե լիդեր եք, այլ կարիերիստ։ Դուք կդառնաք առաջնորդ, եթե ձեր մարդիկ ձեզ հետ լինեն բարձունքում։

Լավ առաջնորդները մենակ չեն բարձրանում, նրանք օգնում են մյուսներին, որ իր հետ բարձրանան։ Առաջնորդներին բնորոշ է գործել։ Լավ առաջնորդները մյուսներից ավելի շուտ և շատ բան են տեսնում։ Արագ և վճռական շարժումը ներդրված է նրանց գենում, այդ պատճառով նրանք հաճախ բնական գայթակղություն են զգում ազատ թողնել կամքին և ամբողջ արագությամբ առաջ վազել, որպեսզի որքան հնարավոր է բարձրանան։ Առաջնորդությունը, ի տարբերություն մենեջմենտի, դինամիկ է և միշտ ենթակա է փոփոխության։

Ամեն օր կենտրոնանալ արժեքի բարձրացման վրա, մշտապես ավելացնել արժեքները։ Երբեք չդանդաղել արժեքի բարձրացման հարցում։ Տալ չհաշվելով, որպեսզի պահես մտքի մաքրությունը։ Այն ամենը, ինչ ստանում ենք, ընդունել որպես պարգև։

Մենք ստանում ենք այն, ինչին հավատում ենք: Հավատն առաջացնում է կանխազգացում։ Կանխազգացումն ստեղծում է նպատակ։ Նպատակն օգնում է կենտրոնանալ առաջնահերթության վրա։ Կենտրոնացումն օգնում է տեսնել հնարավորությունը։ Տեսնելով հնարավորությունը՝ մենք կատարում ենք գործողություն։ Մեր գործողությունը ստիպում է ավելի շատ բարիք գործել։ Այդ ձգտումը, կիրքը նպաստում է ավելի շատ հավատալուն։

Ինչքան բարիք ենք գործում, այնքան պտուղները բարի են լինում և շատ։ Որքան  բարձրացնենք ուրիշների արժեքը, այնքան կավելանա մեր ստացածի չափը։ Բարձրացրեք այլ անձանց արժեքը, օգնեք նրանց։ Մարդիկ հիշում են նրան, ով բարձրացրել է  իր արժեքը, և հատկապես նրան, ով առաջինն է օգնել։ Ամեն օր պետք է օգնենք մարդկանց, սակայն չհաշվենք դրանք։  Ամեն օր պետք է ոգեշնչել մարդկանց՝ հետևյալ սկզբունքներով՝ տեսնել մեծ ներուժ բոլոր մարդկանց մեջ, բարձր գնահատել նրանց մյուսների ներկայությամբ, առաջարկել օգնել լիդերին կառավարման հարցում, նշել, որ նրանք ամեն ինչ լավ են անում, գովաբանել, շնորհակալություն հայտնել, որպեսզի նրանք իմանան, որ իրենց գնահատում են։

Առաջնորդը պետք է պահի հոգատարության և անկեղծության բալանսը։ Դիրք, պաշտոն )հիմնված է իրավունքի վրա( – մարդիկ կհետևեն ձեզ, քանի որ պարտավոր են դա անել։

Թույլտվություն )հիմնված է փոխհարաբերության վրա( – մարդիկ կհետևեն ձեզ, քանի որ ուզում են դա անել: Արդյունավետություն )հիմնված է արդյունքի վրա( – մարդիկ կհետևեն ձեզ, քանի որ դուք օգնում եք բարելավել թիմը։

Զարգացում )հիմնված է արտադրողականության վրա(- մարդիկ ձեզ կհետևեն, քանի որ դուք դրական ազդեցություն եք թողնում յուրաքանչյուրի վրա:

Բարձունք )հիմնված է հարգանքի վրա( – մարդիկ ձեզ կհետևեն, քանի որ դուք օգնում եք, որպեսզի նրանցից յուրաքանչյուրը դառնա լիդեր։

Հոգատարությունը և անկեղծությունն առաջնորդության անբաժանելի մասերն են։

Հոգատարությունն առանց անկեղծության ստեղծում է դիսֆունկցիոնալ հարաբերություններ։ Անկեղծությունն առանց հոգատարության ստեղծում է սառը հարաբերություններ։ Հոգատարությունը բալանսավորված անկեղծությամբ ստեղծում է զարգացող հարաբերություններ։

Միշտ պատասխանատվությունը ձեր վրա վերցրեք։ Մարդկանց մեծ մասը ձգտում է լիազորությունները շատացնել՝ չգիտակցելով, որ սկզբից պետք է սովորել պատասխանատվություն ստանձնել և կատարել պարտականությունները։ Քևին Տերները (Abertsons-ի փոխնախագահը և Nordstrom տնօրենների խորհրդի անդամ) ասել է, որ մարդիկ ուզում են, որ իրենց դատեն՝ ըստ իրենց մտադրությունների, ոչ թե ըստ գործերի։

Առաջնորդության բնագավառում շատ կարևոր է էներգիան։ Բացասական հայացքներով, համոզմունքներով առաջնորդները կարող են ավելի արագ թևաթափ անել թիմին, իսկ դրական նպատակադրումներով առաջնորդները, ընդհակառակը, կբարձրացնեն թիմի ոգին, արտադրողականությունը։ Առաջնորդի կարևոր պարտականություններից է խնդիրները լուծել։ Դա իր մեջ ներառում է նաև ունենալ ծանր խոսակցություններ։ Եվ դրանք չպետք է հետաձգել։

Մարդկանց համար լռությունը նշան է հավանության։ Երբ մարդիկ ստիպված են ինքնուրույն ինչ-որ բան մտածել, նրանք օգտագործում են բացասական մտածողությունը։ Խնդիրը, որը լուծում չի գտնում, նմանվում է ձնագնդիկի, այսինքն՝ գնալով մեծանում է։ Լուծում չստացած խնդիրների պատճառով մենք կորցնում ենք մեր նկատմամբ հարգանքը։

Չպետք է երկար սպասել ճիշտ պահին, որպեսզի անել այն, ինչ պետք է անեք հենց հիմա։

Լավ արդյունք լինում է, եթե սկիզբը շատ լավ է լինում։ Սա է ցանկանում առաջնորդը, երբ նախապես որոշում է ակնկալիքները։ Նման սկիզբը օգնում է մարդկանց դառնալ ավելի լավը։

Ամալյա Հարությունյան

«Առավոտ» օրաթերթ
30.07.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment