Նիդեռլանդներում պինգվինը փախել է կենդանաբանական այգուց շոգին լողանալու համար․ NU

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նիդեռլանդներում պինգվինը փախել է կենդանաբանական այգուց և 9 կիլոմետր անցել՝ շոգին լողանալու համար, գրում է NU-ն։

Մի անցորդ պինգվինին նկատել է ջրանցքում։ Տղամարդը անսովոր լողորդի մասին հայտնել է այգու աշխատակիցներին, որից հետո պահակները գնացել են կենդանուն դուրս բերելու։ Կենդանին անվտանգ դուրս են բերել ջրից՝ օգտագործելով հատուկ ցանց։ Այգու տնօրեն Ջոն դե Հունի խոսքով՝ թռչունը լիովին առողջ է։

Նա բացատրում է, որ երիտասարդ պինգվինները շատ հետաքրքրասեր են և հաճախ փորձում են ուսումնասիրել շրջապատը։

«Այս տարիքում նրանք դեռևս գտնվում են ուսումնասիրության փուլում», – բացատրել է նա։

Ինչպես պարզվեց, թռչունին հաջողվել է որոշ ժամանակ ինքնուրույն գոյատևել այգուց դուրս։ Տնօրենը ենթադրել է, որ պինգվինը կարող է նույնիսկ ձուկ որսալ իր արկածախնդրության ընթացքում։

Leave a comment