Այն ինչ անում է Ալեքսանյանը, չի անում Ծառուկյանը, դրա համար էլ Ավինյանը Ծառուկյանի բիզնեսի պատին է դրոշ ծածանում ու կանչում

Դեռ Նախընտրական քարոզարշավի օրերին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ Ծառուկյանի գործերով արձակուրդից հետո կզբաղվի։ Եվ ահա ընտրություններից հետո Երևանի քաղաքապետարանում սկսելին բացել հին պայմանագրերի դարակները։
Նախ Երևանի քաղաքապետարանի կողմից Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնես» ընկերությանը ծանուցում ուղարկվեց ՝ ընկերության հետ կնքված կառուցապատման իրավունքի պայմանագրից հրաժարվելու մասին։
Ընկերությունը նախազգուշացվել էր, որ մեկ ամսվա ընթացքում պետք է հողամասը և շինությունը վերադարձնի Երևան համայնքին։
Եվ ահա այսօր Տգրան Ավնյանը «Մուլտի Ուելնես» ցուցանակը հեռացնել էր տվել շինության վրայից, շենքի վրա էլ քաղաքապետարանի դրոշն էր տեղադրել, երևանցիներին հրավիրոմ էր Ծառուկյանի կառուցած շնությունում մարզվելու։
Ինչու օրինակ Ավինյանը դարակներից չի հանում Սամվել Ալեքսանյանին տրված պայմանագրերը,թե օրինակ Փակ շուկան ինչու և ինչպես վերածվեց Երևան Սիթիի, թե Սամվել Ալեքսանյաի հետ Ավինյանը խնդիր չունի, քանի որ Նիկոլ Փաշինյանն էլ դեռ չունի․ Սամվել Ալեքսանյանի ընկերությունները Նիկոլ Փաշինյանի տիկնոջ ղեկավարությամբ գործող «Իմ քայլը» հիմնադրամին պարբերաբար խոշոր գումաներեր են փոխանցել՝ 80 միլիոնից ավելի և որ ամենակարևորն է՝ Սամվել Ալեքսանյանը քաղաքականությամբ չի զբաղվում և Փաշինյանն էլ դեռ չի հայտարարել, թե Ալեքսանյանին բոմժ է դարձնելու, որ Ավինյանն էլ տանի և քաղաքապետարանի դրոշ ծածանի օրիակ Փակ Շուկայի պատին, դրա համար Ավինյանը եռ անկաշկանդ ՍաՄվել Ալեքսանյանի հետ սեղան է նստում ու հաց կիսում, Ալեքսնյանն էլ Ավինյանի գլխին անձրևանոց պահում։ Այն ինչ անում է Ալեքսանյանը, չի անում Ծառուկյանը, դրա համար էլ Ավինյանը Ծառուկյանի բիզնեսի պատին է դրոշ ծածանում ու > կանչում։

Leave a comment