Քաղհասարակության մի մասը դարձել է կառավարության ապոլոգիստը․ Կարեն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Հասարակություն

31.07.2026 | 14:39

Երբ արժեքները և սկզբունքները խախտվում են, և դրա վերաբերյալ չի լինում միահամուռ գնահատական քաղաքացիական հասարակության կողմից, դա խոսում է ժողովրդավարական լուրջ հետընթացի մասին, և փաստացիորեն մենք ունենք քաղաքացիական հասարակություն այսօր, որը որ երկփեղկված է։ Այս մասին Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի հրավիրած քննարկման ժամանակ ասաց ՍիվիլՆեթի գլխավոր խմբագիր Կարեն Հարությունյանը։

«Մի մասը իսկապես, թեկուզ և ստանում է նույն դոնորական ֆինանսավորումը, ինչ-որ  մյուս հատվածը, բայց այդ մի մասը քաղաքացիական հասարակության կոպտացվել է կառավարությանը, դարձել է կառավարության, այսպես ասած, ապոլոգիստը՝ իշխանությունների կողմից չարաշահումների լեգիտիմացնողը։

Երբ որ օրենքի գերակայության խախտումները փորձում են հիմնավորել ավելի մեծ նպատակների ինչ-որ տրամաբանությամբ և այլն, ինչը ընդհանրապես դեմ է ժողովրդավարության սկզբունքներին։ 

Քանի որ մեդիան էլ քաղաքացիական հասարակության դաշտի մի մասն է, մեր խնդիրը պետք է լինի, որ մենք պայքարենք սկզբունքների և արժեքների համար»,-նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment