https://arm.sputniknews.ru/20260731/arcakh-miutjuny-ekh-patgamavvorin-e-nerkajacrel-arcakhahajeri-ev-haj-gerineri-khndirnery-105266857.html
Արցախ Միությունը ԵԽ պատգամավորին է ներկայացրել արցախահայերի և հայ գերիների խնդիրները
Արցախ Միությունը ԵԽ պատգամավորին է ներկայացրել արցախահայերի և հայ գերիների խնդիրները
Sputnik Արմենիա
Հանդիպումից հետո ԵԽ պատգամավորը գրավոր հարցում է ուղարկել Եվրոպական հանձնաժողովին՝ տեղահանված հայերի անվտանգ և անխոչընդոտ վերադարձի իրավունքի իրացման պահանջով։ 31.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-31T14:47+0400
2026-07-31T14:47+0400
2026-07-31T14:50+0400
պատգամավոր
եվրոպական խորհուրդ
արցախ
բռնի տեղահանված
գերի
հայ գերիներ, անհետ կորածներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1f/105266687_0:0:1616:909_1920x0_80_0_0_197ab58a27adb4893c057a50feca30e0.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Արցախ Միության պատվիրակությունը, որի նախագահն Արցախի նախկին ՄԻՊ, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն է, Երևանում հանդիպել է Եվրախորհրդարանի պատգամավոր Մարինա Մեզյուրի հետ՝ ներկայացնելու Արցախի բռնի տեղահանված ժողովրդի դեմ տեղի ունեցած հանցագործությունները և իրավունքների վերականգնման հիմնական առաջնահերթությունները։ Ինչպես հայտնում են միությունից, հանդիպման առանցքում են եղել Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակմանը, արցախյան հոգևոր-մշակութային ժառանգության պաշտպանությանը և շուրջ 150000 արցախահայերի անվտանգ, արժանապատիվ ու հավաքական վերադարձի իրավունքին վերաբերող հարցեր։Պատվիրակությունը տիկին Մեզյուրին է փոխանցել 2023 թվականի ադրբեջանական ագրեսիայի և դրան հաջորդած զանգվածային բռնի տեղահանության, ինչպես նաև Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների այլ խախտումների վերաբերյալ վկայություններ։ Հատուկ անդրադարձ է արվել Բաքվում պահվող հայ պատանդների խնդրին։Պատվիրակությունը ներկայացրել է, որ Ադրբեջանը շարունակում է ապօրինաբար անազատության մեջ պահել Արցախի Հանրապետության նախկին ռազմաքաղաքական ղեկավարության մի խումբ ներկայացուցիչների և այլ հայ գերիների: Նրանց նկատմամբ իրականացվում են շինծու դատավարություններ, որոնք Եվրախորհրդարանը, «Amnesty International»-ը և անկախ դիտորդները հետևողականորեն դատապարտել են որպես քաղաքականապես մոտիվացված և արդար դատաքննության որևէ չափանիշից զուրկ գործընթացներ:Պատվիրակությունը լուրջ մտահոգություն է հայտնել ՀՀ իշխանությունների և միջազգային միջնորդների կողմից առաջ մղվող «խաղաղության օրակարգի» վերաբերյալ՝ մատնանշելով Արցախի տեղահանված ժողովրդի իրավունքների և շահերի պաշտպանության անտեսումը:«Բանակցային փաստաթղթերը չեն պարունակում որևէ դրույթ արցախցիների հավաքական վերադարձի և նրանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ, ինչն ուղղակիորեն Հայաստանի կառավարության անգործության արդյունք է»,- նշել է միության նախագահ Արտակ Բեգլարյանը:Եվրոպացի պատգամավորը նշել է, որ քաղաքակիրթ Եվրոպան չի կարող հանդուրժել Արցախի ժողովրդի էթնիկ զտումը, իսկ Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի դրա համար:Հանդիպման արդյունքներով՝ Մեզյուրը գրավոր հարցում է ուղարկել Եվրոպական հանձնաժողովին տեղահանված հայերի անվտանգ և անխոչընդոտ վերադարձի իրավունքի իրացման պահանջով՝ հիմք ընդունելով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի պարտադիր կատարման ենթակա որոշումը: Նա նաև հարց է բարձրացրել, թե մարդու իրավունքների այս հիմնարար պարտավորությունն ինչ դեր պետք է ունենա Ադրբեջանի հետ ԵՄ քաղաքական և տնտեսական հարաբերություններում:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1f/105266687_0:0:1440:1080_1920x0_80_0_0_36d2d814ac28a1ff1380e8a904c3e36b.jpg.webp
պատգամավոր, եվրոպական խորհուրդ, արցախ, բռնի տեղահանված, գերի, հայ գերիներ, անհետ կորածներ
պատգամավոր, եվրոպական խորհուրդ, արցախ, բռնի տեղահանված, գերի, հայ գերիներ, անհետ կորածներ
Հանդիպումից հետո ԵԽ պատգամավորը գրավոր հարցում է ուղարկել Եվրոպական հանձնաժողովին՝ տեղահանված հայերի անվտանգ և անխոչընդոտ վերադարձի իրավունքի իրացման պահանջով։
Պատվիրակությունը տիկին Մեզյուրին է փոխանցել 2023 թվականի ադրբեջանական ագրեսիայի և դրան հաջորդած զանգվածային բռնի տեղահանության, ինչպես նաև Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների այլ խախտումների վերաբերյալ վկայություններ։ Հատուկ անդրադարձ է արվել Բաքվում պահվող հայ պատանդների խնդրին։
Պատվիրակությունը ներկայացրել է, որ Ադրբեջանը շարունակում է ապօրինաբար անազատության մեջ պահել Արցախի Հանրապետության նախկին ռազմաքաղաքական ղեկավարության մի խումբ ներկայացուցիչների և այլ հայ գերիների: Նրանց նկատմամբ իրականացվում են շինծու դատավարություններ, որոնք Եվրախորհրդարանը, «Amnesty International»-ը և անկախ դիտորդները հետևողականորեն դատապարտել են որպես քաղաքականապես մոտիվացված և արդար դատաքննության որևէ չափանիշից զուրկ գործընթացներ:
«Այս անձինք պատանդներ են, այլ ոչ թե մեղադրյալներ: Եվրոպան պետք է նրանց ազատ արձակումը դիտարկի որպես Բաքվի հետ հարաբերությունների պարտադիր նախապայման, այլ ոչ թե էներգետիկ շահերի ստվերում մղված երկրորդական հարց»,- շեշտել է արտաքին կապերի աշխատանքային խմբի ղեկավար Արմինե Ալեքսանյանը:
Պատվիրակությունը լուրջ մտահոգություն է հայտնել ՀՀ իշխանությունների և միջազգային միջնորդների կողմից առաջ մղվող «խաղաղության օրակարգի» վերաբերյալ՝ մատնանշելով Արցախի տեղահանված ժողովրդի իրավունքների և շահերի պաշտպանության անտեսումը:
«Բանակցային փաստաթղթերը չեն պարունակում որևէ դրույթ արցախցիների հավաքական վերադարձի և նրանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ, ինչն ուղղակիորեն Հայաստանի կառավարության անգործության արդյունք է»,- նշել է միության նախագահ Արտակ Բեգլարյանը:
Եվրոպացի պատգամավորը նշել է, որ քաղաքակիրթ Եվրոպան չի կարող հանդուրժել Արցախի ժողովրդի էթնիկ զտումը, իսկ Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի դրա համար:
Հանդիպման արդյունքներով՝ Մեզյուրը գրավոր հարցում է ուղարկել Եվրոպական հանձնաժողովին տեղահանված հայերի անվտանգ և անխոչընդոտ վերադարձի իրավունքի իրացման պահանջով՝ հիմք ընդունելով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի պարտադիր կատարման ենթակա որոշումը: Նա նաև հարց է բարձրացրել, թե մարդու իրավունքների այս հիմնարար պարտավորությունն ինչ դեր պետք է ունենա Ադրբեջանի հետ ԵՄ քաղաքական և տնտեսական հարաբերություններում: