Միգրացիոն ճգնաժամ Սեուտայում․ Իսպանիայի թագավորը վարչապետի հետ քննարկել է իրավիճակը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-ը հեռախոսազրույց է ունեցել վարչապետ Պեդրո Սանչեսի հետ՝ քննարկելու Աֆրիկայի հյուսիսային ափին գտնվող ինքնավար իսպանական Սեուտա քաղաքին հասցված միգրացիոն ճգնաժամը՝ հաղորդում է «El Pais»-ը։
Թերթի տվյալներով՝ միապետը նաև զրուցել է քաղաքի կառավարության ղեկավար Խուան Խեսուս Վիվասի հետ։

Եվրոպական հանձնաժողովը (ԵՀ) պատրաստ է օգնություն տրամադրել Իսպանիային՝ Եվրոպական սահմանային գործակալության՝ «Frontex»-ի միջոցով։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էին իսպանական լրատվամիջոցները, հազարավոր միգրանտներ կարողացել են հասնել Սեուտա՝ լողալով և քայլելով քաղաքը Մարոկկոյից բաժանող ծովափնյայի շուրջ։ «Cadena SER» ռադիոկայանի տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Սեուտա է մտել մինչև 49,000 անօրինական ներգաղթյալ։ Ավելին, քաղաք հասնելու փորձ կատարելիս մահացել է առնվազն 19 մարդ։

Միգրացիոն ճգնաժամի պայմաններում Իսպանիայի իշխանությունները որոշել են տեղակայել բանակը՝ քաղաքում անվտանգություն ապահովելու համար։ Վարչապետ Պեդրո Սանչեսը հուլիսի 31-ին կայցելի քաղաք՝ ներքին գործերի նախարար Ֆեռնանդո Գրանդե-Մարլասկայի հետ միասին։

Leave a comment