Հասարակություն
31.07.2026 | 13:29
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Ղազինյանը լրագրողներին փոխանցեց, որ կուսակցության առաջին համարի թեկնածու Նարեկ Կարապետյանի նկատմամբ արդեն մեղադրանք է առաջադրվել, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է մեկ միլիարդ դրամ գրավը։ Ընդհանուր առմամբ գնահատելով տեղի ունեցող գործընթացները՝ Ղազինյանն ասել է, որ դրանք իշխանությունների «վախի դրսևորումն են»։
Նրա խոսքով՝ եթե չի սխալվում, սա արդեն երրորդ խուզարկությունն է Նարեկ Կարապետյանի տանը։
Անդրադառնալով հարցին, որ հնարավոր է գլխավոր դատախազը խորհրդարան ներկայացնի Նարեկ Կարապետյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն, Ղազինյանը նշել է, որ խորհուրդ չի տա դա անել։
Նրա համոզմամբ՝ այդ գործերը, այդ թվում՝ Կարապետյանի գործը, Ազգային ժողովում հրապարակային քննարկման դեպքում «ծիծաղի առարկա» կդառնան, քանի որ նիստերի ընթացքում նախատեսված են հարցուպատասխան և մեղադրյալի ելույթ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան