Թրամփը վստահ չէ Կիևին Patriot-ի համար հրթիռների արտադրության արտոնագրեր տրամադրելու հարցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վստահ չէ՝ արդյոք Վաշինգտոնը Ուկրաինային Patriot համակարգերի հակահրթիռների արտադրության արտոնագիր կտրամադրի։

«Մենք դեռ դիտարկում ենք այդ հարցը», — Financial Times-ին տված հարցազրույցում ասել է Թրամփը։

Նա հավելել է, որ դա «շատ արտասովոր զենք է», ուստի պետք է զգույշ լինել, թե ում են «արտոնագրեր տալիս»։

«Մենք նման տեխնիկայի արտադրության արտոնագրեր հենց այնպես չենք բաժանում», — նշել է Թրամփը։

Միացյալ Նահանգների նախագահը ընդգծել է, որ իր ուշադրությունը կենտրոնացած է ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման վրա։

Նա նաև հաստատել է, որ առաջիկա օրերին Ջարեդ Քուշներն ու Սթիվ Ուիթքոֆը կայցելեն Ուկրաինա։

News.am

Leave a comment