Վաշինգտոնի դաշնակիցները պատրաստակամություն չեն ցուցաբերում ԱՄՆ-ին ուղիղ ռազմական աջակցություն ցուցաբերելու Իրանի հետ հակամարտությունում։ Այդ մասին հայտնում է ամերիկյան «Politico» պարբերականը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։
«ԱՄՆ-ի բազմաթիվ դաշնակիցներ ամբողջ աշխարհում ավելի ու ավելի հակված են սպասելու Իրանի հետ պատերազմի ավարտին, թեև նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պնդում է, որ նրանց աջակցությունն անհրաժեշտ է արագորեն վերահսկողությունից դուրս եկող հակամարտությունը դադարեցնելու համար»,- նշվում է հրապարակման մեջ։
«Ինչպես հայտնել են եվրոպացի և ասիացի դիվանագետները, իրենց երկրները չեն ցանկանում վտանգել իրենց քաղաքացիների անվտանգությունը, քանի դեռ Վաշինգտոնն ու Թեհրանը չեն համաձայնել դադարեցնել միմյանց գնդակոծելը»,- ընդգծում է պարբերականը։
Հրապարակման համաձայն՝ ԱՄՆ-ի ավանդական գործընկերները խուսափում են որևէ ուղղակի աջակցություն ցուցաբերելուց, քանի դեռ Վաշինգտոնը չի տրամադրել երաշխիքներ երկարաժամկետ հրադադարի կամ այլ հստակ պարտավորությունների վերաբերյալ։