Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի անդամ, 55 կգ քաշային Դավիթ Բալեյանը Բաքվում այսօր մեկնարկած Մ 17 աշխարհի առաջնությունում արդեն երկու հաղթական գոտեմարտ է անցկացրել։
Մեկնարկում նա միավորներով պարտության է մատնել լեհ Մացեյ Մրոժեկին, 1/8 եզրափակչում հավասար պայքարում առավելության է հասել մեքսիկացի Էդգար Սեգուրայի նկատմամբ եւ սպասում է քառորդ եզրափակչի իր հերթական մրցակցին։
Մեր թիմը նաեւ կորուստ ունի։ Մեկնարկային գոտեմարտում 80 կգ քաշային Վաչե Ասլանյանը պարտվել է Ռուսաստանի ներկայացուցիչ Կանտեմիր Ելմեսովին։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)