https://arm.sputniknews.ru/20260731/vrastanum-qnnarkvel-e-hajvracakan-sahmanin-arajacvogh-herteri-khndiry-105261580.html
Վրաստանում քննարկվել է հայ–վրացական սահմանին առաջացող հերթերի խնդիրը
Վրաստանում քննարկվել է հայ–վրացական սահմանին առաջացող հերթերի խնդիրը
Sputnik Արմենիա
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունը Վրաստան է այցելել Դավիթ Թամազաշվիլիի հրավերով 31.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-31T13:01+0400
2026-07-31T13:01+0400
2026-07-31T13:01+0400
հայաստան
հայաստան–վրաստան համագործակցություն
վրաստանի հանրապետություն
սահման
հերթեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/01/91887442_0:534:960:1074_1920x0_80_0_0_3d38dcf68738e8feb755cd54f74b0e03.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Վրաստանում քննարկվել է հայ-վրացական պետական սահմանի անցակետում առաջացող հերթերի հարցը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից։Նշենք, որ հայ-վրացական սահմանային անցակետերում հսկայական հերթերը բազմիցս հայտնվել են Sputnik Արմենիայի օբյեկտիվում։ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի (ՍԶ) պատվիրակությունը Վրաստանի ներքին գործերի նախարարության սահմանապահ ոստիկանության պետ Դավիթ Թամազաշվիլիի հրավերով Վրաստան է այցելել հուլիսի 27-30-ը։ Հայկական պատվիրակությունը գլխավորել է ԱԱԾ ՍԶ հրամանատար, գնդապետ Գարիկ Մուրադյանը։«Հանդիպման ընթացքում վրացական կողմը ներկայացրել է սահմանապահ ոստիկանության կառուցվածքը, հիմնական գործառույթները և գործունեության առաջնահերթ ուղղությունները։ Քննարկվել են սահմանային անվտանգության ապահովման և սահմանապահ գերատեսչությունների միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև վերահաստատվել է համագործակցությունը շարունակաբար զարգացնելու պատրաստակամությունը»,– ասված է հաղորդագրությունում։Նշվում է, որ հանդիպում է եղել նաև Վրաստանի ՆԳՆ պարեկային ոստիկանության դեպարտամենտի տնօրեն Լևան Մաիսուրաձեի հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են պարեկային ոստիկանության գործունեության հիմնական ուղղությունները։Հայկական պատվիրակությունն այցելել է Վրաստանի ՆԳՆ հանրային անվտանգության և ոստիկանության ակադեմիա, ծանոթացել ակադեմիայի կառուցվածքին, ուսումնական գործընթացի կազմակերպմանը, վերապատրաստման հնարավորություններին, քանի որ այնտեղ նաև սահմանապահներն են վերապատրաստվում։Այցի ընթացքում ՀՀ ԱԱԾ ՍԶ պատվիրակությունն այցելել է նաև Վրաստանի ՆԳՆ «112» հանրային անվտանգության կառավարման կենտրոն։Գնդապետ Գարիկ Մուրադյանը Թամազաշվիլիին շնորհակալություն է հայտնել արդյունավետ հանդիպումների և երկկողմ համագործակցության հետագա զարգացմանն ուղղված կառուցողական քննարկումների համար։
վրաստանի հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/01/91887442_0:560:960:1280_1920x0_80_0_0_4d73a378753cd90ea4a18a03599a51ac.jpg.webp
հայաստան, հայաստան–վրաստան համագործակցություն, վրաստանի հանրապետություն, սահման, հերթեր
հայաստան, հայաստան–վրաստան համագործակցություն, վրաստանի հանրապետություն, սահման, հերթեր
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունը Վրաստան է այցելել Դավիթ Թամազաշվիլիի հրավերով
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի (ՍԶ) պատվիրակությունը Վրաստանի ներքին գործերի նախարարության սահմանապահ ոստիկանության պետ Դավիթ Թամազաշվիլիի հրավերով Վրաստան է այցելել հուլիսի 27-30-ը։ Հայկական պատվիրակությունը գլխավորել է ԱԱԾ ՍԶ հրամանատար, գնդապետ Գարիկ Մուրադյանը։
«Հանդիպման ընթացքում վրացական կողմը ներկայացրել է սահմանապահ ոստիկանության կառուցվածքը, հիմնական գործառույթները և գործունեության առաջնահերթ ուղղությունները։ Քննարկվել են սահմանային անվտանգության ապահովման և սահմանապահ գերատեսչությունների միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև վերահաստատվել է համագործակցությունը շարունակաբար զարգացնելու պատրաստակամությունը»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ հանդիպում է եղել նաև Վրաստանի ՆԳՆ պարեկային ոստիկանության դեպարտամենտի տնօրեն Լևան Մաիսուրաձեի հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են պարեկային ոստիկանության գործունեության հիմնական ուղղությունները։
Հայկական պատվիրակությունն այցելել է Վրաստանի ՆԳՆ հանրային անվտանգության և ոստիկանության ակադեմիա, ծանոթացել ակադեմիայի կառուցվածքին, ուսումնական գործընթացի կազմակերպմանը, վերապատրաստման հնարավորություններին, քանի որ այնտեղ նաև սահմանապահներն են վերապատրաստվում։
Այցի ընթացքում ՀՀ ԱԱԾ ՍԶ պատվիրակությունն այցելել է նաև Վրաստանի ՆԳՆ «112» հանրային անվտանգության կառավարման կենտրոն։
Գնդապետ Գարիկ Մուրադյանը Թամազաշվիլիին շնորհակալություն է հայտնել արդյունավետ հանդիպումների և երկկողմ համագործակցության հետագա զարգացմանն ուղղված կառուցողական քննարկումների համար։