Վրաստանում քննարկվել է հայ–վրացական սահմանին առաջացող հերթերի խնդիրը

https://arm.sputniknews.ru/20260731/vrastanum-qnnarkvel-e-hajvracakan-sahmanin-arajacvogh-herteri-khndiry-105261580.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/01/91887442_0:560:960:1280_1920x0_80_0_0_4d73a378753cd90ea4a18a03599a51ac.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, հայաստան–վրաստան համագործակցություն, վրաստանի հանրապետություն, սահման, հերթեր

հայաստան, հայաստան–վրաստան համագործակցություն, վրաստանի հանրապետություն, սահման, հերթեր

Բաժանորդագրվել

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունը Վրաստան է այցելել Դավիթ Թամազաշվիլիի հրավերով

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Վրաստանում քննարկվել է հայ-վրացական պետական սահմանի անցակետում առաջացող հերթերի հարցը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից։
Նշենք, որ հայ-վրացական սահմանային անցակետերում հսկայական հերթերը բազմիցս հայտնվել են Sputnik Արմենիայի օբյեկտիվում։

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի (ՍԶ) պատվիրակությունը Վրաստանի ներքին գործերի նախարարության սահմանապահ ոստիկանության պետ Դավիթ Թամազաշվիլիի հրավերով Վրաստան է այցելել հուլիսի 27-30-ը։ Հայկական պատվիրակությունը գլխավորել է ԱԱԾ ՍԶ հրամանատար, գնդապետ Գարիկ Մուրադյանը։

«Հանդիպման ընթացքում վրացական կողմը ներկայացրել է սահմանապահ ոստիկանության կառուցվածքը, հիմնական գործառույթները և գործունեության առաջնահերթ ուղղությունները։ Քննարկվել են սահմանային անվտանգության ապահովման և սահմանապահ գերատեսչությունների միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև վերահաստատվել է համագործակցությունը շարունակաբար զարգացնելու պատրաստակամությունը»,– ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ հանդիպում է եղել նաև Վրաստանի ՆԳՆ պարեկային ոստիկանության դեպարտամենտի տնօրեն Լևան Մաիսուրաձեի հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են պարեկային ոստիկանության գործունեության հիմնական ուղղությունները։

Հայկական պատվիրակությունն այցելել է Վրաստանի ՆԳՆ հանրային անվտանգության և ոստիկանության ակադեմիա, ծանոթացել ակադեմիայի կառուցվածքին, ուսումնական գործընթացի կազմակերպմանը, վերապատրաստման հնարավորություններին, քանի որ այնտեղ նաև սահմանապահներն են վերապատրաստվում։

Այցի ընթացքում ՀՀ ԱԱԾ ՍԶ պատվիրակությունն այցելել է նաև Վրաստանի ՆԳՆ «112» հանրային անվտանգության կառավարման կենտրոն։

Գնդապետ Գարիկ Մուրադյանը Թամազաշվիլիին շնորհակալություն է հայտնել արդյունավետ հանդիպումների և երկկողմ համագործակցության հետագա զարգացմանն ուղղված կառուցողական քննարկումների համար։

Leave a comment