Իտալիայի հավաքականի կազմում ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Բարեզին մահացել է 66 տարեկան հասակում

Բաժանորդագրվել

Բարեզին իր ողջ կարիերայի ընթացքում՝ 1978-1997 թվականներին, հանդես է եկել «Միլանի» կազմում։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Լեգենդար պաշտպան, 1982 թվականի Իտալիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն և «Միլան» ՖԱ–ի պատվավոր փոխնախագահ Ֆրանկո Բարեզին մահացել է 66 տարեկան հասակում։ Այս մասին ակումբը հայտնել է X սոցցանցում։

«Միլանը» ցավակցություն է հայտնել Բարեզիի ազգականներին և մտերիմներին։

«Միլանը» սգում է Ֆրանկո Բարեզիի մահը։ Նրա օրինակն ու ազնվությունը հավերժ կմնան ակումբի ԴՆԹ-ում, ինչպես նաև նրա պաշտամունքային 6 համարի մարզաշապիկը։ Ցավակցությունները, որոնք «Միլանը» հայտնում է Ֆրանկո Բարեզիի ընտանիքին այս դժվարին ժամանակահատվածում, կիսում է ակումբի յուրաքանչյուր երկրպագու, ով այս կորուստը զգում է որպես իր սեփականը», – ասվում է հաղորդագրության մեջ։

2025 թվականին Բարեզիի մոտ թոքերի քաղցկեղ էր ախտորոշվել։

Բարեզին խաղացել է «Միլանի» կազմում իր ողջ կարիերայի ընթացքում՝ 1978-1997 թվականներին։ Ակումբի կազմում նա 6 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, 3 անգամ հաղթել Չեմպիոնների լիգայում, եղել է թիմի ավագ։ 2002-2008 թվականներին Բարեզին «Միլանի» մարզչական շտաբի անդամ էր Կառլո Անչելոտիի ղեկավարությամբ։

Իտալիայի հավաքականի կազմում Բարեզին 1982 թվականին աշխարհի չեմպիոն է դարձել, ինչպես նաև արծաթե մեդալ նվաճել 1994 թվականի աշխարհի առաջնության ժամանակ և բրոնզե մեդալ՝ 1990 թվականի առաջնության ժամանակ։

Leave a comment