https://arm.sputniknews.ru/20260731/rdn-harvatsner-e-hascrel-navahangstajin-entakarucvatsqnerin-ev-371-ats-vochnchacrel-105259821.html
ՌԴ–ն հարվածներ է հասցրել նավահանգստային ենթակառուցվածքներին և 371 ԱԹՍ ոչնչացրել
ՌԴ–ն հարվածներ է հասցրել նավահանգստային ենթակառուցվածքներին և 371 ԱԹՍ ոչնչացրել
Sputnik Արմենիա
Հարվածները հասցվել են օդային տեղակայման բարձր ճշգրտության զենքերի և անօդաչու թռչող սարքերի միջոցով։ 31.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-31T12:29+0400
2026-07-31T12:29+0400
2026-07-31T12:29+0400
ռուսաստան
ուկրաինա
նավ
անօդաչու թռչող սարք (աթս)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/17/104950873_0:0:3072:1728_1920x0_80_0_0_14c293fd7793ff88287df48f92a64bf0.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Հուլիսի 30-ի երեկոյան Ռուսաստանի զինուժը շարունակել է հարվածներ հասցնել Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքներին և նավերին, որոնք գործում են Ուկրաինայի զինված ուժերի շահերից ելնելով։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։Հարվածները հասցվել են օդային տեղակայման բարձր ճշգրտության զենքերի և անօդաչու թռչող սարքերի միջոցով։Գերատեսչությունը նաև հայտնել է, որ Օդեսայից հարավ ծովային անցման վրա 1 նավ է խոցվել, որը ռազմական բեռ էր տեղափոխում ուկրաինական նավահանգիստ։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/17/104950873_341:0:3072:2048_1920x0_80_0_0_4ffd1a51892f89c52672576300c9ccc6.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, նավ, անօդաչու թռչող սարք (աթս)
ռուսաստան, ուկրաինա, նավ, անօդաչու թռչող սարք (աթս)
Բաժանորդագրվել
Հարվածները հասցվել են օդային տեղակայման բարձր ճշգրտության զենքերի և անօդաչու թռչող սարքերի միջոցով։
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Հուլիսի 30-ի երեկոյան Ռուսաստանի զինուժը շարունակել է հարվածներ հասցնել Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքներին և նավերին, որոնք գործում են Ուկրաինայի զինված ուժերի շահերից ելնելով։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Հարվածները հասցվել են օդային տեղակայման բարձր ճշգրտության զենքերի և անօդաչու թռչող սարքերի միջոցով։
Գերատեսչությունը նաև հայտնել է, որ Օդեսայից հարավ ծովային անցման վրա 1 նավ է խոցվել, որը ռազմական բեռ էր տեղափոխում ուկրաինական նավահանգիստ։
Բացի այդ, գիշերվա ընթացքում ՀՕՊ հերթապահ ուժերը 371 ուկրաինական ԱԹՍ են ոչնչացրել Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Վոլգոգրադի, Կուրսկի, Ռոստովի և Տուլայի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, Դաղստանի, Ղրիմի և Թաթարստանի հանրապետությունների, ինչպես նաև Ազովի և Սև ծովերի ջրատարածքների երկնքում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։