Երևանում սուրճի վերամշակման արտադրամասի գործունեություն է կասեցվել

Բաժանորդագրվել

Արտադրամասի պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) կասեցրել է «Կաֆե Դյու Բրազիլ» ՍՊԸ-ին պատկանող` սուրճի վերամշակման արտադրամասի գործունեությունը՝ սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումների պատճառով։ Լուրը հրապարակվել է ՍԱՏՄ–ի ֆեյսբուքյան էջում։

Ըստ տեսչական մարմնի` Երևանի Բագրատունյաց փողոցում գտնվող արտադրամասում իրականացված վերահսկողության ընթացքում պարզվել է, որ արտադրամասի պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից։

Բացի այդ, ըստ ՍԱՏՄ–ի, առաստաղների կառուցվածքը չի բացառել կեղտի կուտակման, բորբոսի առաջացման և մասնիկների թափվելու վտանգը, իսկ սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումներն ու պարագաները չեն պահվել նորոգ և բարվոք վիճակում։

© Photo : press office of the Food Safety Inspection Body of RA

Սուրճի վերամշակման արտադրամաս

Սուրճի վերամշակման արտադրամաս

© Photo : press office of the Food Safety Inspection Body of RA

Սուրճի վերամշակման արտադրամաս

Սուրճի վերամշակման արտադրամաս

© Photo : press office of the Food Safety Inspection Body of RA

Սուրճի վերամշակման արտադրամաս

Սուրճի վերամշակման արտադրամաս

Սուրճի վերամշակման արտադրամաս

Սուրճի վերամշակման արտադրամաս

Սուրճի վերամշակման արտադրամաս

Leave a comment